• Super C-BOX

Super C-BOX

  • 4,800Դ

Ուշադրություն

Փաթեթին բաժանորդագրվելու համար խնդրում ենք զանգահարել (060) 488-999 հեռախոսահամարով կամ այցելել CTV-ի գրասենյակ (մեր հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Սարյան 22)


Super C-BOX-ը տարեկան բաժանորդագրության փաթեթ է: Միանալով այս փաթեթին՝ Դուք հնարավորություն եք ստանում ձեռքբերելու Dune HD հեռուստատեսային հաղորդող սարք՝ անվճար օգտագործման իրավունքով: Սարքի միջոցով CTV-ի ծառայությունից կարելի է օգտվել ցանկացած մոդելի հեռուստացույցով: Սարքի միացումն ինտերնետին ապահովվում է Wi-Fi կապի միջոցով կամ լարային միացմամբ, իսկ հեռուստացույցին միացումը` HDMI հանգույցի կամ CVBS լարի միջոցով:

Պատվիրելով Super C-BOX փաթեթը՝ բաժանորդը պարտավորվում է նվազագույնը 12 ամիս շարունակ մնալ Super C-BOX փաթեթի բաժանորդ: Այն բաժանորդները, ովքեր Super C-BOX փաթեթին բաժանորդագրվելիս ստանում են Dune HD, հնարավորություն ունեն սարքի անվճար օգտագործման իրավունքից օգտվել նաև փաթեթի բաժանորդագրության ժամկետի (1 տարի) ավարտից հետո, եթե շարունակում են օգտվել ծառայությունից: Պարտադիր բաժանորդագրության ժամկետի (1 տարի) ավարտից հետո բաժանորդը կարող է ցանկացած պահի դադարեցնել բաժանորդագրության պայմանագիրը: Այս դեպքում սարքը ենթակա է վերադարձման պատշաճ և սարքին վիճակում՝ հաշվի առնելով բնականոն մաշվածությունը: Եթե բաժանորդը ցանկանում է դադարեցնել փաթեթի բաժանորդագրությունը մինչև սահմանված ժամկետի ավարտը (1 տարի), ապա պարտավորվում է ոչ միայն վերադարձնել սարքը պատշաճ վիճակում, այլ նաև վճարել բաժանորդագրության գումարը՝ փաթեթի բաժանորդագրության դադարեցման մասին դիմում ներկայացնելու պահից մինչև պարտադիր բաժանորդագրության ժամկետի (12 ամիս) ավարտը մնացած ժամանակահատվածի համար:

Միանալով Super C-BOX փաթեթին՝ Դուք կարող եք օգտագործել Ձեր անհատական Մուտքանունը և Գաղտնաբառը՝ հեռուստաալիքները միաժամանակ 3 սարքով դիտելու համար: Ծառայության ինտերակտիվության շնորհիվ կարող եք կառավարել հեռուստաալիքների եթերը: Ձեզ հասանելի կլինի նաև CTV-ի հարուստ տեսադարանը՝ բազմաժանր ֆիլմերով և տեսանյութերով:

Super C-BOX փաթեթը ներառում է՝

  • 18 հայկական հեռուստաալիք
  • 72 արտասահմանյան հեռուստաալիք (որից 8-ը՝ HD որակի)
  • Dune HD հաղորդող սարք