• C-BOX

C-BOX

  • 3,800Դ

Ուշադրություն

Փաթեթին բաժանորդագրվելու համար խնդրում ենք զանգահարել (060) 488-999 հեռախոսահամարով կամ այցելել CTV-ի գրասենյակ (մեր հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Սարյան 22)


C-BOX-ը տարեկան բաժանորդագրության փաթեթ է: Միանալով այս փաթեթին՝ Դուք հնարավորություն եք ստանում ձեռքբերելու Dune HD հեռուստատեսային հաղորդող սարք՝ անվճար օգտագործման իրավունքով: Սարքի միջոցով CTV-ի ծառայությունից կարելի է օգտվել ցանկացած մոդելի հեռուստացույցով: Սարքի միացումն ինտերնետին ապահովվում է Wi-Fi կապի միջոցով կամ լարային միացմամբ, իսկ հեռուստացույցին միացումը` HDMI հանգույցի կամ CVBS լարի միջոցով: 

Պատվիրելով C-BOX փաթեթը՝ բաժանորդը պարտավորվում է նվազագույնը 12 ամիս շարունակ մնալ C-BOX բաժանորդագրության փաթեթի բաժանորդ: Այն բաժանորդները, ովքեր C-BOX փաթեթին բաժանորդագրվելիս ստանում են Dune HD, հնարավորություն ունեն սարքի անվճար օգտագործման իրավունքից օգտվել նաև փաթեթի բաժանորդագրության ժամկետի (1 տարի) ավարտից հետո, եթե շարունակում են օգտվել ծառայությունից:  Պարտադիր բաժանորդագրության ժամկետի (1 տարի) ավարտից հետո բաժանորդը կարող է ցանկացած պահի դադարեցնել բաժանորդագրության պայմանագիրը: Այս դեպքում սարքը ենթակա է վերադարձման պատշաճ և սարքին վիճակում՝ հաշվի առնելով բնականոն մաշվածությունը: Եթե բաժանորդը ցանկանում է դադարեցնել փաթեթի բաժանորդագրությունը մինչև սահմանված ժամկետի ավարտը (1 տարի), ապա պարտավորվում է ոչ միայն վերադարձնել սարքը պատշաճ վիճակում, այլ նաև վճարել բաժանորդագրության գումարը՝ փաթեթի բաժանորդագրության դադարեցման մասին դիմում ներկայացնելու պահից մինչև պարտադիր բաժանորդագրության ժամկետի (12 ամիս) ավարտը մնացած ժամանակահատվածի համար: 

Միանալով C-BOX փաթեթին՝  Դուք հնարավորություն կունենանք օգտագործելու ծառայության Ձեր անհատական Մուտքանունը և Գաղտնաբառը՝  հեռուստաալիքները միաժամանակ 3 սարքով դիտելու համար, ինչպես նաև ծառայության ինտերակտիվության շնորհիվ կարող եք կառավարել եթերը: Ձեզ հասանելի կլինի նաև CTV-ի հարուստ տեսադարանը՝  բազմաժանր ֆիլմերով և տեսանյութերով:

C-BOX փաթեթը ներառում է՝

  • 65 հեռուստաալիք
  • հաղորդող սարք