ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ

Ակտիվ վաճառքի մասնագետ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ակտիվ վաճառքի մասնագետը պատասխանատու է լինելու CTV ծառայությունը պոտենցյալ բաժանորդներին ներկայացնելու և վաճառք իրականացնելու համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-Ներկայացնել CTV ծառայությունը  պոտենցյալ բաժանորդներին

-Իրականացնել վաճառք ՝ բնակարանային այցերի միջոցով

-Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ գործունեության և արդյունքների վերաբերյալ

-Կատարել անմիջական ղեկավարի կողմից սահմանված լրացուցիչ առաջադրանքներ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

-Հաղորդակցման գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր)

-Վերլուծական և կազմակերպչական հմտություններ

-Համակարգչային գիտելիքներ

-Նոր տեխնոլոգիաները ուսումնասիրելու և սովորելու պատրաստակամություն

-Ինքնուրույն, ինչպես նաև թիմային աշխատելու ունակություն

-Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 

Վերը նշված պահանջներին համապատասխանող  թեկնածուները կարող են դիմել՝  hr@ctv.am էլ.hասցեով ուղարկելով ինքնակենսագրական (CV): Խնդրում ենք՝ Ձեր նամակի վերնագրի տողում նշել աշխատանքի անվանումը: Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

30.04.2016