Դիտի՛ր ցանկացած սարքով



CTV-ն առաջարկում է ժամանակակից լուծումներ ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունների ոլորտում: Մեր բաժանորդները ինտերնետ կապի միջոցով կարող են դիտել իրենց նախընտրած հեռուստաալիքները սմարթֆոնով, պլանշետով, Smart TV-ով, ինչպես նաև Smart TV-ի ֆունկցիաներ չունեցող ցանկացած մոդելի հեռուստացույցով՝ վերջինիս միացնելով CTV-ի հեռուստատեսային հաղորդող սարքը:

CTV հավելվածի ինտերֆեյսը ունի հետաքրքիր դիզայն և պարզ է օգտագործման համար, իսկ ինտեգրված ինտերակտիվ հնարավորությունները հեռուսաալիքների դիտումը դարձնում են առավել հետաքրքիր և հաճելի: Այժմ Դուք կարող եք ընտրել՝ ինչ սարքով դիտել, ինչ, երբ և որտեղ:  CTV հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների և պլանշետների, ինչպես նաև Samsung և LG ընկերությունների արտադրության Smart TV-ների համար: