CTV-ն հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում



CTV ծառայության միջոցով հեռուստաալիքները բարձր որակով և ինտերակտիվ տարբերակով կարող են դիտել ինչպես Երևանի, այնպես էլ բոլոր մարզերի բնակիչները: Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ինտերնետ կապի առկայություն:

CTV-ին կարելի է բաժանորդագրվել և հետագա վճարումներն իրականացնել օնլայն՝ անմիջապես մեր կայքում, նաև՝ դիլերական ցանցի միջոցով: Օնլայն վճարումն իրականացվում է ArCa վճարահաշվարկային համակարգով, Visa/MasterCard վճարային քարտերով: Ծառայության դիմաց վճարում կարելի է կատարել նաև բանկային փոխանցմամբ և TelCell ակնթարթային վճարումների համակարգով: