CTV Armenia
CTV
CTV iOS-ի համար

Հարց. Ինչպե՞ս ակտիվացնել CTV հավելվածը մոբայլ սարքերի և Smart TV-ների համար:

Պատասխան. CTV հավելվածը հասանելի է Apple ընկերության iOS 5.0 և բարձր տարբերակների օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր մոբայլ սարքերի համար, ինչպես նաև Android 2.3.3 և բարձր տարբերակների օպերացիոն համակարգերով աշխատող ավելի քան 4800 մոդելի սմարթֆոնների և պլանշետների համար: Մոբայլ սարքերի համար CTV հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից: CTV հավելվածը համադրելի է նաև Samsung և LG ընկերությունների 2012-2014թթ. արտադրության Smart TV-ների հետ: Samsung Smart TV-ներում CTV հավելվածը հասանելի է անմիջապես հեռուստացույցի գլխավոր մենյուում (SMART HUB), իսկ LG Smart TV-ների համար CTV հավելվածը կարելի է ներբեռնել www.ctv.am կայքից: Հավելվածն ակտիվացնելու և CTV ծառայությունից օգտվելու համար անհևաժեշտ է բաժանորդագրվել և ստանալ ծառայության անհատական Մուտքանուն և Գաղտնաբառ:

Հարց. Ինչպե՞ս ստանալ CTV ծառայության Մուտքանուն և Գաղտնաբառ:

Պատասխան.  Ծառայության Մուտքանունը և Գաղտնաբառը կարելի է ստանալ՝ բաժանորդագրելով www.ctv.am կայքում կամ ձեռքբերելով CTV-ի ակտիվացման քարտեր: Բաժանորդի անհատական Մուտքանունը և Գաղտնաբառը պատկերված են ակտիվացման քարտերի վրա: Կայքում բաժանորդագրվելու դեպքում Մուտքանունը և Գաղտնաբառը ուղարկվում է բաժանորդի էլ.փոստի հասցեով կամ SMS հաղորդագրությամբ: CTV ծառայության մեկ բաժանորդագրությունը հնարավորություն է տալիս օգտագործելու նույն Մուտքանունը և Գաղտնաբառը և դիտելու միաժանանակ 3 տարբեր սարքերով:

Հարց. Ինչպե՞ս է կատարվում ծառայության դիմաց վճարումը:

Պատասխան. CTV ծառայությանը կարելի է բաժանորդագրվել www.ctv.am կայքում և նաև հետագա վճարումներն իրականացնել՝ առանց տնից դուրս գալու կամ սպասարկման գրասենյակ այցելելու: Ծառայության կարելի է բաժանորդագրվել նաև ակտիվացման քարտերի միջոցով: Ծառայության դիմաց վճարումն իրականացվում է ArCa վճարահաշվարկային համակարգով, Visa/MasterCard վճարային քարտերով, բանկային փոխանցմամբ, ինչպես նաև TelCell ակնթարթային վճարումների համակարգով:

Հարց. Ի՞նչպես օգտվել CTV հավելվածից:

Պատասխան.  CTV հավելվածից օգտվելը բավականին պարզ է և հարմար: CTV հեռուստատեսային համակարգի մենյուի հիմնական բաժիններն են.
TV. Այս բաժնում կարելի է հետևել հեռուստաալիքների թողարկումներին՝ ուղիղ եթերում:
Ծրագիր. Այս բաժնում ներկայացված են հեռուստաալիքներով ցուցադրվող հաղորդումները, դրանց նկարագրությունն ու թողարկման ժամերը: Ծրագիր բաժնում հասանելի է նաև Catch up ֆունկցիան, որը թույլ է տալիս հեռուստաալիքների ծրագրից ընտրել մինչև 48 ժամ առաջ թողարկված ցանկացած հաղորդում, դիտել այն նախընտրած ժiaամանակ, ինչպես նաև Հետ/Առաջ ֆունկցիաների օգնությամբ կառավարել դիտումը:
Ֆիլմեր. Այս բաժնում բաժանորդը կարող է ծանոթանալ CTV-ի ֆիլմադարանում առկա ֆիլմերի ցանկին, պատվիրել իր նախընտրած ֆիլմերը և դիտել 24 ժամվա ընթացքում`առանց սահմանափակման:
Կարգավորում. Այս բաժինը հնարավորություն է տալիս բաժանորդին մի շարք տեխնիկական ֆունկցիաներում կատարելու լրացուցիչ կարգավորումներ` ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ դարձնելու համար:
Օգնություն. Այս բաժնում առկա տեղեկատվությունը կօգնի բաժանորդին ծառայություններից օգտվելու հարցում:
Նորություններ. Այս բաժնում բաժանորդը կարող է ծանոթանալ CTV համակարգի վերաբերյալ առկա նորություններին:
Տեսադարան. Այստեղ պահվում են բոլոր այն ֆիլմերն ու հեռուստահաղորդումները, որոնք բաժանորդը պատվիրել կամ ձայնագրել է:
Որոնում. Այս բաժինը կօգնի արագ գտնել այն հեռուստաալիքը կամ ֆիլմը, որը տվյալ պահին բաժանորդը ցանկանում է դիտել:
Ելք. Այս բաժինը թույլ է տալիս բաժանորդին դուրս գալ CTV համակարգից:

Հարց. Ինչպե՞ս կարգավորել C-BOX-ի հեռակառավարման վահանակի միջոցով հեռուստացույցի կառավարումը:

Տես այստեղ.