Electronic Program Guide (EPG)

Հաղորդումների էլեկտրոնային ցանկում (EPG) ներկայացված են հեռուստաալիքների ծրագրերը: Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ հաղորդումների նկարագրությանը, տեղեկանալ հաղորդումների տևողության, սկսվելու և ավարտվելու ժամերի մասին: 





Catch-Up TV

Catch-Up-ի օգնությամբ Դուք կարող եք դիտել մինչև 48 ժամ առաջ թողարկված հաղորդումները, լրատվական նախագծերը, սերիալները և ֆիլմերը: Catch-Up-ի հնարավորությունը հասանելի է անմիջապես Հաղորդումների Էլեկտրոնային Ցանկից: Ընտրեք հաղորդումը և դիտեք այն Ձեր նախընտրած ժամանակ:





Pause/Restart Live TV 

Դադար և Ետ/Առաջ հրահանգների միջոցով Դուք կարող եք կառավարել հեռուստաալիքների ուղիղ եթերը, ինչպես նաև վերականգնել ուղիղ եթերում ընթացող հաղորդման կամ ֆիլմի բաց թողնված հատվածը և դիտել նախընտրած հաղորդումը կամ ֆիլմը սկզբից:  





Recording

CTV-ի բաժանորդները հնարավորություն ունեն ձայնագրելու ուղիղ եթերում ընթացող, ինչպես նաև հաջորդիվ ցուցադրվող հաղորդումները, պահելու դրանք CTV հեռուստատեսային համակարգի անձնական տեսադարանում և դիտելու ավելի ուշ՝ նախընտրած ժամանակ:





Video on Demand (VoD)

CTV ծառայության շրջանակում բոլոր բաժանորդներին հասանելի է հարուստ տեադարան, որտեղ ներկայացված են ֆիլմեր, մուլտֆիլմեր, թատերական ներկայացումներ, համերգներ և երաժշտական տեսահոլովակներ: CTV-ի տեսադարանում հասանելի է նաև MEGOGO.NET օնլայն կինոթատրոնի բոլոր ֆիլմերը:





Parental Control

Ծնողական վերահսկողություն, որը հնարավորություն է տալիս հեռուստաալիքների կամ հաղորդումների համար կիրառելու տարիքային սահմանափակումներ, ինչպես նաև ստեղծելու լրացուցիչ օգտագործողներ և կառավարելու վերջիններիս հասանելի կոնտենտը:






Socials

Ցանկության դեպքում Դուք կարող եք անմիջապես CTV հեռուստատեսային համակարգից մեկնաբանություններ թողնել տարբեր սոցիալական ցանցերում և ընկերների հետ կիսվել հաղորդման կամ ֆիլմի մասին տպավորություններով:





Follow me

Դուք կարող եք հաղորդումը սմարթֆոնով կամ պլանշետով դիտելու ժամանակ «փոխանցել» այն հեռուստացույցին և շարունակել հաղորդման դիտումը հեռուստացույցով:





Search

Որոնման հնարավորություն, որն օգնում է արագ գտնել հետաքրքրող հեռուստաալիքը, հաղորդումը կամ ֆիլմը: Որոնումը կարելի է կատարել 3 լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: