Կայքից օգտվելու պայմաններ

CTV-ի կայքից օգտվելուց առաջ խնդրում ենք մանրամասն կարդալ կայքի օգտագործման Ընդհանուր դրույթները և պայմանները: Պարբերաբար օգտվելով մեր կայքից` Դուք համաձայնում եք ընդունել ստորև ներկայացված դրույթները և պայմանները.

  • Կայքի բովանդակության և ծառայությունների մասին տեղեկատվական ու գովազդային նյութերի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է CTV-ին: Կայքի բովանդակությունը և ծառայության մասին նյութերը չեն կարող որևէ կերպ վերարտադրվել՝ առանց CTV-ի կողմից նախնական գրավոր թույլտվության: Դուք համաձայնում եք, որ CTV-ի կողմից տրամադրվող նյութերը նախատեսված են միայն անձնական օգտագործման համար և չեն օգտագործվի առևտրային նպատակով:

  • Կայքի բովանդակությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել` առանց համապատասխան ծանուցման: Դուք համաձայն եք պարբերաբար ծանոթանալ մեր կայքի Ընդհանուր դրույթներին ու պայմաններին: Ձեր կողմից CTV-ի կայք շարունակական մուտքը կդիտարկվի որպես Ձեր կողմից կայքի բովանդակության հնարավոր փոփոխությունների ընդունում:

  • Ձեր համակարգչից, սմարթֆոնից կամ պլանշետից օգտվող անձանց կողմից մեր կայքի օգտագործման համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում եք Դուք և հետևաբար նաև երաշխավորում եք, որ տվյալ անձը հետևում է կայքի օգտագործման Ընդհանուր դրույթներին ու պայմաններին:

  • Դուք հավաստում եք, որ կայքում բաժանորդագրվելու ժամանակ, ըստ անհրաժեշտության, Ձեր կողմից մեզ տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

  • Մենք չենք երաշխավորում, որ չեն լինի մեր կայքի աշխատանքի հետ կապված որևէ խնդիրներ: Մենք նաև չենք կարող երաշխավորել ուղարկվող հաղորդագրությունների ամբողջական ապահովությունը և պարտավորություն չենք ստանձնում ինտերնետի միջոցով Ձեր կողմից մեզ կամ մեր կողմից Ձեզ ուղարկված հաղորդագրությունների հետ կապված որևէ վնասի համար:

  • Կայքը օգտագործում է Cookie ֆայլեր: Դրանք տվյալներ են, որոնք կայքը գրանցում է համակարգչի կոշտ սկավառակի վրա: Cookie ֆայլերը հնարավորություն են տալիս համապատասխանեցնել կայքը այցելուների պահանջներին: Cookie ֆայլերն օգնում են կազմել կայքի օգտագործման ընդհանուր վիճակագրությունը: Այս ֆայլերը չեն բացահայտում կայքի այցելուների ինքնությունը:


Վերջին թարմացումը` 01/09/2015